Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 12:00 14-06-2022

Ի՞նչ կապ ունի Ալեն Սիմոնյանի սպառնալիքը Կաթողիկոսի դատախազ եղբորորդու ձերբակալության հետ․ բոլոր համընկնումները պատահակա՞ն են

Թերեւս ապացուցման կարիք չունի, որ մեր պետական հիմնարկները եւ, որ ամենավատն է, ուժային կառույցները ծառայում են ոչ թե Սահմանադրությանը, օրենքին, պետությանը, այլ իշխող քաղաքական ուժին։ Ասել է թե՝ այդ կառույցները դարձել են գործիք մի կուսակցության ձեռքին՝ յուրայինների արածների վրա աչք փակելու, հակառակորդներին պատժելու համար։ Հիմա «պոզուպոչով» կոռուպցիան վերացնելու «ռազմավարության» շրջանակներում օրերս դատախազ էր ձերբակալվել, ավելի ուշ՝ կալանավորվել։ Ամեն ինչ հիանալի էր, կարելի էր նույնիսկ ծափահարել մեր իրավապահ համակարգին, որ ընդդիմադիրների վրա «դոսյեներ» հավաքելուց, ձերբակալելուց զատ՝ նաեւ համակարգն են փորձում մաքրել։ Բայց ռոմանտիկան փչացավ, հենց բացահայտվեց, թե ով է «մեղադրյալ-զոհը»․ նա ոչ ավել, ոչ պակաս, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է։

Քավ լիցի, անմեղության կանխավարկածը դեռ ոչ մեկը չի վերացրել, հետեւաբար չենք կարող պնդել, թե վերջինս իսկապես կաշառք է ստացել։ Մյուս կողմից էլ՝ ամենեւին էլ Մարսից չենք իջել եւ հասկանում ենք, որ պետական համակարգում դեռ կոռուպցիա կա, դեռ կաշառք վերցնող դատավորներ, դատախազներ, քննիչներ կլինեն, պարզապես փնտրել է պետք եւ գտնելու ցանկություն ունենալ։ Ինչպես ասում են, բոլոր համընկնումները պատահական են, հատկապես՝ ընդդիմության հետ ասոցացվող մեղադրյալների ընտրությունը։ Հարց է առաջանում՝ ինչու հենց հիմա ձերբակալեցին Կաթողիկոսի ազգականին։ Միթե սա տրամաբանական շարունակությունը չէ՞ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ խորհրդարանի ամբիոնից հնչեցրած սպառնալիք-հանձնարարականին, որ «հետևություններ կարվեն, և որոշ խավեր այդ հետևություններին շատ մոտիկից կծանոթանան»։ «Ժամանակին թե՛ ընկերությունները, թե՛ շոու բիզնեսի այն հայտնի աստղերը, որոնք վախում էին ծպտուն հանել, թե՛ որոշ եկեղեցականներ, որոնք վախում էին քիթը, մարտի 1-ից սկսած, իրենց այդ սև քողերի տակից հանեին, լռում էին… Մենք ենք չակերտավոր մեղավոր։ Ոչինչ, ես վստահ եմ, որ հետևություններ կարվեն, և վստահ եմ, որ այդ բոլոր խավերը նույնպես այդ հետևություններին շատ մոտիկից կծանոթանան»,- մայիսի 4-ին հայտարարել էր խորհրդարանի խոսնակը։

Այսինքն՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ Սիմոնյանի հայտնի հոխորտանքից մեկ ամիս անց իրավապահ մարմինները իսկապես հետեւություններ են արել եւ անցել են գործի։ Իսկ հետեւություններին մոտիկից ծանոթանալը կարծես իրեն երկար սպասեցնել չտվեց առնվազն Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասով։ Դե ուրեմն կեցցե՛ այն հեղափոխությունը, որ խոստանում էր քաղաքական հաշվեհարդար չտեսնել, քաղաքական գործեր չկարել, իրավապահ համակարգին ցուցումներ չտալ, զանգովի արդարադատություն չիրականացնել։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ