copy image url
Սպորտ 9 ամիս առաջ - 11:34 15-10-2025

Կարմիր քարտը ջարդեց մեր խաղը. Եղիշե Մելիքյան

Մունդիալ 2026-ի որակավորման փուլի F խմբի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը նախօրեին հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է Իռլանդիային:

Հետխաղային մամուլի ասուլիսում Հայաստանի Ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախ մեկնաբանեց Հայաստանի հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանի ստացած կարմիր քարտը։ Նշենք, որ Բարսեղյանը 52-րդ րոպեին վիճաբանությունում գլխավոր հարվածել էր մրցակցի դեմքին, ինչից հետո ստացել էր կարմիր քարտ։

«Այո, կարմիր քարտը ջարդեց մեր խաղը, բայց դա իմ ֆուտբոլիստի սխալն է, նշանակում է՝ իմ սխալն է։ Իմ ֆուտբոլիստների հետ ինչ պատահում է՝ ես եմ գլխավոր մարզիչը, վերցնում եմ պատասխանատվությունն իմ վրա և ներողություն եմ խնդրում։

Մեր երկրպագուն մեզնից միավորներ էր սպասում այս երկու խաղում։ Մենք ինչ-ինչ պատճառներով չկարողացանք միավոր վաստակել այդ խաղերում։ Ներողություն եմ խնդրում։ Բայց ամեն դեպքում, հպարտ եմ իմ թիմի համար»,- ասաց Եղիշե Մելիքյանը։

Նա նշեց, որ խաղից հետո Տիգրան Բարսեղյանի հետ չի խոսել, բոլորի հետ է խոսել, շնորհակալություն հայտնել իրենց նվիրվածության, պայքարի, միասնության համար։

«Նեգատիվ հարցերը վերլուծելու ժամանակ կունենանք։ Այս պահին պետք է միասին լինել, տղամարդավարի ընդունել պարտությունը ու շնորհավորել մրցակցին»,- ասաց Եղիշե Մելիքյանը

Ինչ վերաբերում է արդեն խաղին, մարզիչն ասաց. «Մենք շատ լավ պատրաստվել էինք, խաղից առաջ գիտեինք, որ մրցակցի մարզիչը կփոխի սխեման։ Մենք հասցրեցինք ռեակցիա տալ, գտանք հակաթույնը։ Մենք կարողանում էինք փակել ու ունենալ մեր պահերը։

Վստահ էի, որ հաջողության կհասնեինք 11-ը 11-ի դեմ, բայց երբ մնացինք 10 հոգով, ես չվախեցա գնալ վա-բանկ և փոխեցի սխեման։ Խաղի ընթացքում երեք անգամ փոխել եմ խաղի սխեման։ Ցանկանում էի օգնել իմ թիմին, մոտ էինք, որ արդյունքը լիներ այլ։

Սա մեծ փորձ է մեզ համար, վստահ եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Կարևորը ոգին պահել, միասին լինել և նվիրված շարժվել առաջ»,- ասաց Եղիշե Մելիքյանը։

Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 13-ին, տանը կհանդիպի Հունգարիային:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել