copy image url
Մամուլ 10 ամիս առաջ - 08:05 15-10-2025

Կրեմլը կայուն չեզոքություն է որդեգրել. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Չնայած իշխանությունը հետեւողականորեն առաջ է մղում այն քարոզչական թեզը, որ հայաստանյան ընդդիմությունը, մասնավորապես՝ նախկին իշխանության ներկայացուցիչներն ու նրանց փոխկապակցվածները ռուսամետներ են, ու նրանց նպատակը Հայաստանը գուբերնիա՝ ծայրագավառ դարձնելն է, սակայն ռուսական իշխանությանը մերձ աղբյուրները հայտնում են, որ իրականում Կրեմլը կայուն չեզոքություն է որդեգրել ներհայաստանյան, ներքաղաքական գործընթացների նկատմամբ եւ այլեւս քաղաքական էմիսարներ չի գործուղում Հայաստան, իսկ Հայաստանից մեկնած եւ «դաբրո» ակնկալողներին էլ կուլտուրական մերժում են։
Թերեւս նաեւ սրանով էր պայմանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսում ԱՄՆ-ին ուղղված ռեւերանսները։ Հիշեցնենք, որ Քոչարյանն առաջարկում է Վաշինգտոնի օգոստոսի 8-ի փաստաթուղթը ոչ թե չեղարկել, այլ ավելացնել Հայաստանի Հանրապետության համար շահեկան կետեր, փոխել բանակցությունների բնույթն ու փորձել շահած դուրս գալ այն հետաքրքրությունից, որը դրսեւորում է ԱՄՆ-ն՝ մեր տարածաշրջանում։
Գուցե հենց այս առաջարկը բարձրաձայնելն էր Քոչարյանի ասուլիսի գլխավոր նպատակը, որ հանրությանը մեսիջ փոխանցվի, թե իրենք ոչ միայն Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների կողմնակից են, այլեւ ԱՄՆ-ի հետ էլ կարող են կառուցողական հարաբերություններ կառուցել եւ չեն պատրաստվում իշխանություն գալով չեղարկել վաշինգտոնյան փաստաթղթերը»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից