copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:12 16-12-2021

Լատվիայի սեյմն արգելել է ԱՄՆ քաղաքացիներին լատվիացի երեխաներ որդեգրել

Լատվիայի Սեյմը երրորդ ընթերցմամբ ընդունել է երեխաների պաշտպանության մասին օրենքում փոփոխությունները, որոնք փաստացի զրկում են ԱՄՆ քաղաքացիներին լատվիացի երեխա որդեգրելու հնարավորությունից, հայտնում է Delfi-ն։ Գործակալության տվյալներով՝ նոր կանոնները նախատեսում են երեխաների որդեգրում միայն այն երկրների քաղաքացիների կողմից, որոնք միացել են 1993 թվականի մայիսի 29-ի Հաագայի «Երեխաների պաշտպանության և միջազգային որդեգրման ոլորտում համագործակցության մասին» կոնվենցիային, ինչպես նաև 1989 թվականի նոյեմբերի 20-ի՝ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիային:

Բացի այդ, անհրաժեշտ է երկկողմանի պայմանագիր ունենալ Լատվիայի և պետության միջև, որի քաղաքացին ցանկանում է որդեգրել լատվիացի երեխա։ Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը սահմանում է օտարերկրյա որդեգրման ոլորտում երկու երկրների իրավական համագործակցության առանձնահատկությունները։

Ինչպես հայտարարել են «Հանուն զարգացման / Կողմ» կուսակցությունների դաշինքում՝ նոր լրացումները փաստորեն թույլ չեն տալիս Լատվիայի բնակիչներին երեխաներ որդեգրել ԱՄՆ-ում, ինչպես նաև զրկում են ամերիկացիներին հակառակ հնարավորությունից։ Դա պայմանավորված է նրանով, որ Վաշինգտոնը դեռ չի վավերացրել Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, թեպետ ամերիկյան կողմը փաստաթուղթը ստորագրել է դեռ 1995 թվականին։

Ամենից շատ դիտված

21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը