Հոկտեմբերի 13-ին մահացել է հայագիտության նվիրյալ Ալբերտ Մուշեղյանը։
Ալբերտ Վարազդատի Մուշեղյանը հայ գրականագետ է, բանասեր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայաստանի գրողների միության անդամ։
Հեղինակ է շուրջ 100 գրականագիտական և հայագիտական ուսումնասիրությունների՝ նվիրված հատկապես հայ հին գրականության չլուծված խնդիրներին։