copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:39 13-01-2025

Մհերն իրեն դրսևորեց որպես ազգային նկարագրի տեր, նվիրյալ և սկզբունքային հայորդի․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» նախաձեռնությունը ցավակցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան դեպքով․

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտացած է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի և ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանի վաղաժամ և եղերական մահով:

Մհերն իր հանրային և պատգամավորական գործունեության ամբողջ ընթացքում իրեն դրսևորել է որպես ազգային նկարագրի տեր, նվիրյալ և սկզբունքային հայորդի:

«ՀայաՔվեն» վշտակցում է Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին, նրա մերձավորներին և գործընկերներին:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...

Ամենից շատ դիտված