copy image url
Միտք Ներքին 10 ամիս առաջ - 10:44 14-10-2025

Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական Գիքոր․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իրվ էջում գրել է․

Թրամփը Նիկոլ Փաշինյանին չի հիշում, ինչպե՞ս պետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն ապահովի։
Նիկոլ Փաշինյանը Շարմ Ալ Շեյխում ներկայացավ Թրամփին ու ասաց՝ ես Հայաստանի վարչապետն եմ։ Եթե Թրամփն իրեն հիշելիս լիներ, պիտի Փաշինյանին ասեր․ «Դու Ալիևի հետ մյուս տղան ես»։ Եթե Թրամփը Նիկոլ Փաշինյանին հիշեր, վերջինս նրան այդպես չէր ներկայանա։ Թրամփը Նիկոլ Փաշինյանին չի հիշում, նա ինչպե՞ս պետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն ապահովի։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, պետության արժանապատվությունը իջեցրել են շրիշակից ցածր մակարդակի ու աշխարհի հզորներից խաղաղություն են աղերսում։ Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական Գիքոր, որը մեծ ճանապարհների խաչմերուկում մոլորված է, անցնող-դարձող հավեսի, կայֆի համար մի հատ վզակոթին տալիս է»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում