Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 13:55 13-10-2025

Եթե այս տեմպերով շարունակենք՝ 2030–2040 թթ․ Հայաստանը կունենա ընդամենը 2–2.5 միլիոն բնակչություն

«2022-ին մենք ունեցանք մեծ թվով ռուսաստանցիների ներհոսք։ Այն ժամանակ ես առաջարկել էի, որ կառավարությունն ամեն ինչ անի՝ այդ մարդկանց քաղաքացիություն տալու, նրանց կրթության և առողջապահության խնդիրները կազմակերպելու համար, որպեսզի նրանք մնան Հայաստանում։ Ցավոք, դա չարվեց։ Նույնը վերաբերում է նաև արցախցիներին․ մոտ 100 հազար արցախցի եկավ Հայաստան, բայց մոտ 20 հազարն արդեն հեռացել է, քանի որ չեն կարողանում լուծել իրենց սոցիալ-տնտեսական խնդիրները, ինչպես նաև անվտանգային խնդիրները»․ այս մասին «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության և «Հայաստանը ես եմ» համահայկական հասարակական նախաձեռնության համատեղ քննարկման ընթացքում, ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Բանախոսի խոսքով՝ բնակչության թիվը հնարավոր է մեծացնել երկու ճանապարհով՝ ծնելիության խթանմամբ և ներգաղթի ապահովմամբ։

«Եթե այս տեմպերով շարունակենք, ապա 2030–2040 թվականներին Հայաստանը կունենա ընդամենը 2–2.5 միլիոն բնակչություն։ Մեր տարածաշրջանում անվտանգությունը պետք է լուծվի շատ երեխաներ ունենալով։ Թուրքիան շուտով կգերազանցի 100 միլիոնը, Ադրբեջանը՝ արդեն անցել է 10 միլիոնը, Իրանը՝ նույնպես։ Այսինքն՝ եթե ուզում ենք գոյատևել այս տարածաշրջանում, մեր անվտանգության հարցը պետք է լուծենք երեխաներով՝ որքան էլ դա կոպիտ հնչի»։

Տնտեսագետը հավելեց, որ ժողովրդագրական քաղաքականության հիմքում պետք է լինի անվտանգության երաշխիքը․ «Երբ մարդն իրեն ապահով չի զգում, նա չի կարող երկարաժամկետ ապրել ու ընտանիք կառուցել։ Մեր քաղաքական գործիչների թիվ մեկ խնդիրն այսօր պետք է լինի խաղաղության և անվտանգության ապահովումը։ Դա միայն իշխանության, այլև ընդդիմության ու շարքային քաղաքացիների օրակարգը պետք է լինի, եթե ուզում ենք լուծել մեր ժողովրդագրական հարցերը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել