copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:39 11-11-2021

«Թյուրքական աշխարհ. 2040» հայեցակարգը կընդունվի նոյեմբերի 12-ին.  Չավուշօղլու

Ստամբուլում անցկացվել է Թյուրքական խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների համաժողովը: Նոյեմբերի 12-ին կայանալիք Թյուրքական խորհրդի գագաթնաժողովի նախօրեին անցկացված համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Նա հայտնել է, որ Թյուրքական խորհրդի գագաթնաժողովի ընթացքում ընդունվելու է «Թյուրքական աշխարհ. 2040» հայեցակարգը: Նրա խոսքով՝ այդ փաստաթղթում տեղ գտած նպատակներն իրագործելու համար ընդունվելու է քայլերի կիրարկման մասին փաստաթուղթ, որը կլինի 5-ամյա կտրվածքով: Առաջին նման փաստաթղթի ընդունում առաջարկվել է կատարել 2022թ. առաջին եռամսյակում:

Անդրադառնալով թյուրքական աշխարհի միությանը և միասնականությանը՝ Չավուշօղլուն նշել է, որ այդ համատեքստում պետք է ամրապնդել թյուրքախոս երկրների տնտեսական հարաբերությունները:

Խորհրդի անդամ երկրների տնտեսությունները միմյանց կապելու տեսանկյունից Չավուշօղլուն ընդգծել է բեռնափոխադրումների և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

«Կասպից ծովով անցումն այս գործում զգալի ներդրում կունենա: Դրանից առավելագույն օգուտ քաղելու համար մենք պետք է ավելի ազատականացնենք մեր երկրների միջև առևտուրը»,- նշել է Թուրքիայի արգտգործնախարարը:

Չավուշօղլուն ընդգծել է, որ այս գործընթացում մեծ աշխատանք ունեն անելու անդամ երկրների արտգործնախարարությունները: Նա կարևորել է, որ որքան հնարավոր է շուտ ստորագրվի «Միջազգային բեռնափոխադրումների պայմանագիրը»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից