copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 09:53 13-10-2025

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Եղեգնաձորի և Վաղատին գյուղի դպրոցներ. ինչ խնդիրներ են արձանագրվել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հոկտեմբերի 2-ին հերթական մշտադիտարկման այցերն են իրականացրել ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի «Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ և ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Վաղատին գյուղի «Վաղատինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքային պայմանների մատչելիությունը դիտարկելու նպատակով։

Այցերի ընթացքում արձանագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման հետ կապված մի շարք համակարգային խնդիրներ, որոնք կամփոփվեն և կհասցեագրվեն իրավասու մարմիններին:

Եղեգնաձոր համայնքի «Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, ի թիվս այլ հարցերի, սաներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի մի շարք դրույթներ, քննարկվել են անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի, ինչպես նաև կրթության ներառականության ապահովման վերաբերյալ հարցեր և այլն:

ՄԻՊ աշխատակազմի փորձագետը երեխաներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու եղանակները։

Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻՊ ներկայացուցիչների կողմից իրականացվող մշտադիտարկման այցերը կրում են շարունակական բնույթ:

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
15:23 Պապարացիների բացահայտո՞ւմը, թե՞ PR քայլ. Մերի Քոչարյանին ու Թելման Խաչատրյանին միասին են նկատել