Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 16:00 12-10-2025

Երևանի օրվա տոնակատարություններին մասնակցելու եմ. հուսով եմ` լավ կանցնի. հարցում

Հոկտեմբերի 12-ին Երևանը կնշի իր ծննդյան օրը՝ Էրեբունի–Երևան 2807։ Այս տարվա տոնակատարության նշանաբանը՝ «Սիրահարվելու քաղաք», խորհրդանշում է Երևանի բնույթը՝ քաղաք, որին կարելի է սիրահարվել անսահման անգամներ։

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ամբողջ մայրաքաղաքը կվերածվի բաց բեմի։ Տարբեր համայնքներում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ, իսկ երեկոյան գլխավոր բեմը կտեղադրվի Հանրապետության հրապարակում, որտեղ կկայանա մեծ գալա համերգ՝ հայ բեմի առաջատար արտիստների մասնակցությամբ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Երևանի օրվա տոնակատարություններին մասնակցելո՞ւ եք»։

Հարցվածների մի մասը դրական պատասխան տվեց, որոշներն էլ նշեցին, որ չեն մասնակցելու, ելնելով մի շարք պատճառներից։

«Չեմ մասնակցի, ժամանակ չունեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ անպայման մասնակցելու է։ «Այո կմասնակցեմ, արդեն ամենուրեք երևում է տոնական եռուզեռը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ սպասում է ուրախության։ «Իհարկե կմասնակցեմ, սպասում եմ ուրախության, երգուպարի։ Հուսով եմ` լավ կանցնի»,- ասաց նա։

«Չեմ մասնակցի, ոտքս ցավում է»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը