Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 10 ամիս առաջ - 16:30 10-10-2025

Դու կղանք ես, մեծ կղանք. Մխիթարյանը բացահայտել է իր և Մոուրինիոյի լարված հարաբերությունները

Վերջերս հրատարակված «Իմ կյանքը միշտ կենտրոնում» ինքնակենսագրականում հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Ժոզե Մոուրինյոյի հետ ունեցած կոնֆլիկտի մասին, որի հետևանքով ավարտվել է նրա կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում»։

Հայ ֆուտբոլիստը «Կարմիր սատանաների» կազմում խաղացել է 2016-2018 թվականներին։

Չնայած Մխիթարյանը Մոուրինյոյի «Յունայթեդում» առաջին ձեռքբերումներից էր, պորտուգալացի մարզչի հետ հարաբերությունները հարթ չեն ընթացել։ Նա լքել է ակումբը ընդամենը 18 ամիս անց՝ միանալով «Արսենալին»՝ Ալեքսիս Սանչեսի հետ փոխանակման գործարքով։

Գրքում «Ինտերի» աստղը պատմում է «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած իր վերջին ամիսների մասին։

«Ես նրան ասացի. «Դու ինձ քննադատում ես մեկուկես տարի, այն բանից հետո, երբ ես ժամանեցի «Մանչեսթեր Յունայթեդ»։

Մոուրինյոն ասաց, որ ես «կեղտ» եմ, իսկ ես պարզապես կորցրեցի ինձ՝ «Դու ես կեղտը։ Հսկայական կեղտ»։

Մուրինյոն ասաց ինձ. «Դուրս արի այստեղից, այլևս չեմ ուզում քեզ տեսնել»։

Ամեն երեկո նա ինձ WhatsApp-ով հաղորդագրություն էր ուղարկում. «Միկի, խնդրում եմ, հեռացիր»։

Ես ամեն անգամ պատասխանում էի նույն ստանդարտ տեքստով՝ կհեռանամ, եթե գտնեմ հարմար թիմ, հակառակ դեպքում կսպասեմ մինչև ամառ:

Հունվարի կեսերին նրա հաղորդագրությունը մի փոքր փոխվել էր. «Միկի, խնդրում եմ, հեռացիր, որպեսզի կարողանամ պայմանագիր կնքել Ալեքսիս Սանչեսի հետ»:

Ի վերջո, փոխանակումը տեղի ունեցավ. Սանչեսը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ ես շարունակեցի իմ կարիերան Պրեմիեր լիգայում՝ «Արսենալում», - գրել է Մխիթարյանը իր ինքնակենսագրականում:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը

Ձեզ գուցե հետաքրքրի