Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 19:52 08-10-2025

Աթոռներն ու կոստյումները մեզ պետք չեն. մենք ազգային ճակատ ենք ձևավորելու. Էլեոնորա Մանանդյան

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ակտիվիստ Էլեոնորա Մանանդյանը կրկին ակցիա էր իրականացնում ԱԺ շենքի դիմաց՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Մեզ ո՛չ իրենց աթոռներն են պետք, ո՛չ իրենց կոստյումները։ Մենք ձեռնամուխ ենք լինելու ազգային ճակատի ձևավորմանը։ Դա նշանակում է, որ հանդիպելու ենք տարբեր մարդկանց հետ, որ իրենք իրար հետ սկսեն հանդիպել։ Այս ակցիաները շատ լուրջ են, և բոլոր իմ ասածները լուրջ են»,- ասաց նա, նշելով, որ պայքարը շարունակական է լինելու։

Ակտիվիստը ընդգծեց նաև, որ այժմ ոչ ոք լռելու իրավունք չունի․

«Պետք է հստակ հիշել՝ ոչ մի մարդ որևէ ձևով այժմ իրավունք չունի լռելու։ Եթե չեն միանում, եթե իրենք ակցիաներ չեն անում, եթե իրար մեջ շարունակում են գզվրտվել, իսկ Նիկոլը այդ ֆոնին շարունակում է մնալ պաշտոնին, դա չի նշանակում, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ լուռ նստել»։

Էլեոնորա Մանանդյանը հայտարարեց, որ իր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև իշխանության փոփոխություն տեղի ունենա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով