Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 10 ամիս առաջ - 09:12 09-10-2025

ԱԱ-2026․ 19 մասնակիցներ հայտնի են

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Եգիպտոսի հավաքականը նվաճեց 2026 թվականի աշխարհի առաջնության հիմնական փուլի ուղեգիր։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Աֆրիկայի գոտու որակավորման փուլի A խմբի 9-րդ տուրում Եգիպտոսը երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ջիբութիի դարպաս՝ ապահովելով տեղը առաջիկա մունդիալում։

Որակավորված հավաքականների ցանկը՝

ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, Ավստրալիա, Իրան, Ճապոնիա, Նոր Զելանդիա, Հորդանան, Հարավային Կորեա, Ուզբեկստան, Մարոկկո, Թունիս, Արգենտինա, Բրազիլիա, Կոլումբիա, Էկվադոր, Պարագվայ, Ուրուգվայ, Եգիպտոս։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի 2026 թվականի հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Առաջին անգամ մրցաշարին կմասնակցի ռեկորդային 48 հավաքական։

Մնացած 29 ուղեգրերը կխաղարկվեն որակավորման հաջորդ փուլերում՝ ըստ աշխարհամասային գոտիների։

Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնը Արգենտինայի ազգային հավաքականն է։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը