Փարաքարի ավագանին հոկտեմբերի 7-ի արտահերթ նիստում նոր համայնքապետ ընտրեց: Փարաքարի ավագանու 3 խմբակցությունները թեկնածու չեն առաջադրել: Համայնքի ղեկավար ընտրվեց «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանը:
Ավագանու քվեարկությամբ նա ստացավ 12 ձայն:
Ավագանու նիստին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հիշատակը։
Հիշեցնենք, որ համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանն օրեր առաջ սպանվել էր: