copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 18:06 06-10-2025

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Ալեքսանդրա Քոուլին դեսպան նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստան-Միացյալ Թագավորություն կրթամշակութային կապերի հետագա զարգացման:

Նախարարը հատկապես կարևորել է Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը՝ որպես միջմշակութային համագործակցությունը խորացնելու նախապայման:

Այս համատեքստում կարևորվել 2024 թ. Հայաստանի պատմության թանգարանում Բրիտանական թանգարանի հետ համատեղ կազմակերպված «Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը՝ որպես Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դինամիկ և զարգացող համագործակցության մշակութային օրակարգի կարևոր մաս:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ռազմավարական կարևոր ուղղություններով համագործակցությունը՝ հատկապես «Ակադեմիական քաղաք» ծրագրում ակտիվ ներգրավվածության առումով՝ ընդգծելով, որ ծրագրի շրջանակում Հայաստանը համագործակցում է Մեծ Բրիտանիայի առաջատար բուհերի՝ Լոնդոնի արվեստների համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ։

Առանձնակի շեշտվել են Բրիտանական խորհրդի դերը և աջակցությունը Հայաստանում անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման, ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման և վերապատրաստման գործում:

Նորանշանակ դեսպան Ալեքսանդրա Քոուլը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հաստատել իր պատրաստակամությունը տարբեր ուղղություններով համագործակցությունը խորացնելու գործում:
Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի