Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 9 ամիս առաջ - 15:15 06-10-2025

Միքայել Սրբազանին դատողներն անհավատ մարդիկ են, Աստված չունեն․ հարցում՝ Ալավերդիում

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Դատախազը նրա համար պահանջել էր 2 տարի 6 ամիս ազատզրկում, սակայն դատարանն այստեղ մի փոքր «մեղմ» գտնվեց։

Չնայած այն բանին, որ Միքայել Սրբազանին ներկայացված հոդվածը պատժվում էր նաև տուգանքով, այնուամենայնիվ դատավոր Արմինե Մելիքսեթյանը նախընտրեց հանրության շրջանում մեծ վստահություն և հարգանք վայելող հոգևորականի նկատմամբ առավել խիստ պատիժ սահմանել։ Ուշագրավ է նաև, որ դատավորից երկու ամսից ավելի քիչ ժամանակ պահանջվեց՝ նման դատավճիռ կայացնելու համար։

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Միքայել Սրբազանը 2 տարվա ազատազրկման դատապարտվեց։ Ինչո՞ւ նրա նկատմամբ նման խիստ պատիժ ընտրվեց»։

Քաղաքացիներից շատերը դատապարտեցին այս որոշումը՝ նշելով, որ Սրբազանի նման մարդը չպետք է ազատազրկվեր։

«Անհավատ մարդիկ են, դրա համար։ Ով որ դատապարտել ա Աստված չունի, իսկ ով հավատք ունի, պիտի որ պաշտպանի»,- ասաց մի տղամարդ։

«Ես չեմ հավատում, որ նա մեղավոր է»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Որոշ քաղաքացիներ էլ նշեցին, որ եկեղեցականները չպետք է քաղաքականությամբ զբաղվեն։

«Երկու տարի չէ, որ տասը տարի պետք ա նստացնեին»,- նշեց քաղաքացիներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում