Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 16:00 28-09-2025

Միքայել Սրբազանի տեղը թող գնան, էսքան զոհեր տվողին կալանավորեն. հարցում՝ Ալավերդիում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած նիստի ժամանակ մեղավոր ճանաչեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

«Դատավորի հետևությունն այն է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին պետք է մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում»,-հայտարարեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը։

Վճռով ուժի մեջ է թողնվել նաև խափանման միջոց կալանքը՝ խիստ սահմանափակումներով։

Լրացուցիչ դատալսումներ նշանակվել են սեպտեմբերի 29-ին, ժամը 15։30-ին։

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են Միքայել Սրբազանին փորձում ամեն գնով կալանքի տակ պահել»։

«Թող իրական հանցագործներին կալանավորեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը:

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ամեն դեպքում եկեղեցին չպետք է խառնվի պետության գործերին: «Փաշինյանի կազմակերպած գործն ա»,- նշեց քաղաքացիներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի