copy image url
Արտաքին Միտք 10 ամիս առաջ - 09:37 05-10-2025

Իրանը ՌԴ-ից ձեռք է բերում Սու 35 կործանիչներ. դրանք ի վիճակի են կրել միջուկային մարտագլխիկներով հրթիռներ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Իրանը Ռուսաստանից ձեռք է բերում 48 հատ Սու35 բազմաֆունկցիոնալ կործանիչ: Մեդիադաշտում հայտնի են դարձել պայմանագրի որոշ մանրամասներ:

Ընդ որում, հատկանշական է թերեւս, որ պայմանագրի վերաբերյալ մանրամասները մեդիադաշտում են հայտնվել այն բանից հետո, երբ պաշտոնապես ուժի մեջ մտավ ռուս-իրանական ռազմավարական գործընկերության համապարփակ պայմանագիրը, որի ժամկետը քսան տարի է՝ հետագայում ինքնաբերաբար հնգամյակներով երկարաձգվելու պայմանով, եթե կողմերից որեւէ մեկը չունենա առարկություն: Հիշեցնեմ, որ այդ պայմանագիրը ստորագրվեց 2025 թվականի հունվարի 17-ին՝ Իրանի նախագահի Մոսկվա այցի ընթացքում: Հետագա ամիսներին այն անցավ վավերացում թե Իրանում, թե Ռուսաստանում:

Ընդ որում, ուշադրության է արժանի թերեւս փաստը, որ Իրանի ռազմավարական բարձրագույն Խորհուրդը այդ պայմանագրին իր հավանությունը տվեց Իսրայելի հարձակումից մեկ օր առաջ:

Հոկտեմբերի 2-ին ռուս-իրանական մեծ պայմանագիրը պաշտոնապես մտավ ուժի մեջ: Ես մանրամասն անդրադարձել եմ այդ պայմանագրին՝ դեռեւս դրա ստորագրումից անմիջապես հետո, եւ հետաքրքրվելու դեպքում կարող եք գտնել տելեգրամյան իմ ալիքում:

Պայմանագիրը ըստ էության նոր ռազմավարական իրողություն է առնվազն ռեգիոնալ մեծ եռանկյունու համատեքստում՝ Մերձավոր Արեւելքի եւ Ծոցի ռեգիոն-Կենտրոնական Ասիա-Կովկաս:

Ռուս-իրանական պայմանագիրը չի ենթադրում ռազմական փոխօգնություն որեւէ հարձակման դեպքում, սակայն ըստ էսւթյան ենթադրում է տեխնոլոգիական գործակցություն նաեւ ռազմատեխնիկական ոլորտում:

Սու 35-երի գործարքը այդ առումով իհարկե կլինի նշանակալիներից մեկը: Այստեղ առանցքային է այն, ինչի մասին առիթ ունեցել եմ խոսելու ավելի վաղ՝ այդ կործանիչները լինելով բազմաֆունկցիոնալ արդիական մեքենաների, նաեւ ունեն ստրատեգիական նշանակություն, քանի որ դրանք ի վիճակի են կրել միջուկային մարտագլխիկներով հրթիռներ:

Ամենից շատ դիտված

19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
20:43 Ռուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է 600 մլրդ դոլար. Սիբիհա
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
18:27 Հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին. Աննա Հակոբյան
19:29 Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից 5 շաբաթ կաշխատեն 6-օրյա ռեժիմով