copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:55 11-03-2023

Ռուսաստանն Իրանին Սու-35 կործանիչներ կմատակարարի. իրանական ԶԼՄ

Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համաձայնություն է ձեռք բերել, որի համաձայն Ռուսաստանը Իրանին Սու-35 կործանիչներ կվաճառի։ Ինչպես փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է իրանական IRIB հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով ՄԱԿ-ում իրանական առաքելության ներկայացուցչին։

Իրանցի դիվանագետը գործարքի գումարը և այլ մանրամասներ չի հայտնել։ Նա շեշտել է միայն, որ Իրանը շահագրգռված է ևս մի քանի երկրներից ռազմական ինքնաթիռներ գնելու հարցում։

Նշենք, որ Սու-35-ը բազմաֆունկցիոնալ գերմանևրելի կործանիչ է, որը Ռուսաստանի ավիացիոն արդյունաբերության վերջին զարգացումներից է։ Սու-35-ի առաջին թռիչքն իրականացվել է 2008 թվականի փետրվարին, իսկ Ռուսաստանում այն շահագործման է հանձնվել 2014 թվականին։ Բացի Ռուսաստանից, որն ունի մոտ 100 նման ինքնաթիռ, Չինաստանն ունի 24 Սու-35 կործանիչ։

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Մոսկվան և Թեհրանն ակտիվացրել են ռազմական համագործակցությունը։ Մասնավորապես, ռուսական զորքերը Ուկրաինայում հարձակումների համար օգտագործում են իրանական արտադրության «Շահեդ-131/136» անօդաչու թռչող սարքերը։

Բացի այդ հաղորդվել է, որ Իրանը Ռուսաստանին մեծ քանակությամբ զինամթերք է մատակարարել, ինչպես նաև պատրաստվում է ուղարկել «Ֆաթեհ-110» և «Զուլֆիկար» տեսակի բալիստիկ հրթիռներ։

Պաշտոնական Թեհրանը բազմիցս հերքել է Ռուսաստանին սպառազինություն մատակարարելու մասին պնդումները։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից