copy image url
Մամուլ 11 ամիս առաջ - 08:05 04-10-2025

Հակոբ Արշակյանը կվերադառնա IT ոլորտ․ Հրապարակ

Մամուլը հիմնովին անդրադարձավ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, որին ՔՊ կուսակցությունը թույլ չէր տվել մասնակցել իր վերջին համագումարին` 30 հազար դրամ անդամավճարը չվճարելու պատրվակով:

Պարզ է, որ ծիծաղելի բացատրություն է, եւ բուն պատճառն այլ է: Այդ աղմուկից հետո ԱԺ փոխնախագահը ոչ մի կերպ չի մարսում իր նկատմամբ կուսակցության վերաբերմունքը եւ իրեն հասցված վիրավորանքը:

Նրա շրջապատում համոզված են, որ Արշակյանը ՔՊ-ում «երկար չի ձգի»` դուրս կգա ակտիվ քաղաքականությունից՝ վերադառնալով իր նախկին՝ IT ոլորտ, կամ ինչ-որ ձեւով «ռեւանշի» կգնա։ Չնայած Արշակյանը լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ վիրավորված չէ, ամեն ինչ նորմալ է, սակայն ակնհայտ է, որ նա շատ պասիվ է վերջին շրջանում, եւ ԱԺ անցած քառօրյայի ընթացքում նրա պահվածքն էլ էր դրա մասին վկայում․ անտրամադիր էր եւ նիստն էլ շատ անտարբեր էր վարում։

Ճի՞շտ են տեղեկությունները, որ մտածում եք ակտիվ քաղաքականությունից դուրս գալու մասին, ինչպես նաեւ՝ ՔՊ-ից, հարցրինք Արշակյանին:

«Որ բան ունենամ ասելու, հանրային կասեմ»,- պատասխանեց նա եւ հրաժարվեց այլ հարցի պատասխանել, բայցեւ չհերքեց մեր տեղեկությունները։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից