Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 21:09 03-10-2025

Փաշինյանը պետք է դուրս շպրտվի քաղաքականությունից. Կոմկուսի անդամ

Արդեն մի քանի օր է՝ ՔՊ-ականների ուշադրության կենտրոնում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է։

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, Գյումրիի քաղաքապետին անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Երկրի ղեկավարը հայտարարել է, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է դուրս շպրտեն քաղաքական և հանրային դաշտից։

Վարդան Ղուկասյանին անդրադարձել են նաև ՔՊ-ական պատգամավորները` հորդորել նրան, որ «վեշերը» հավաքի։ ՔՊ-ականների ֆեյսբուքյան գրառումներին այսօր արձագանքել են Կոմկուսից՝ նշելով, որ հանգիստ թողնեն Գյումրին, զբաղվեն իրենց աշխատանքով և ընդունեն իրողությունը։

Գյումրիի ավագանու Կոմունիստական կուսակցության անդամ Տիգրան Ավագյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտարարել է. «Եթե Հայաստանում կա գործիչ, ով պետք է դուրս շպրտվի քաղաքականությունից, դա Փաշինյանն է»։

Ավագյանի կարծիքով` ՔՊ-ն փորձում է Բալասանյանի սցենարը կրկնել։

Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։