copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 19:42 02-10-2025

Կիևի դիրքորոշումը վերացական է, զենքի մատակարարումը միայն կխորացնի հակամարտությունը. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ կարգավորման հարցում Կիևի դիրքորոշումը մնում է վերացական և փաստացի արգելափակում է բանակցային գործընթացը:

Նրա խոսքով` այսօրվա դրությամբ բանակցային գործընթացը շարունակելու հեռանկարն անորոշ է։
«Նրանք չեն ցանկանում շարունակել բանակցությունները, ինչ-որ բան պայմանավորվել, իսկ դա կանխատեսելիություն և կայունություն չի ավելացնում»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Պեսկովը բանակցությունների թեման կապել է արևմտյան զենքի մատակարարման հարցի հետ։ Նա մեկնաբանել է ԱՄՆ-ում քննարկվող՝ «Tomahawk» թևավոր հրթիռները Կիևին փոխանցելու հնարավորությունը՝ նշելով, որ նման քայլը լարվածության նոր փուլ կստեղծի ու համարժեք պատասխան կպահանջի Ռուսաստանի կողմից:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին ընդգծել է, որ Վաշինգտոնի կողմից վերջնական որոշում դեռ չի կայացվել: ԱԳ նախարարը հավելել է՝ նույնիսկ եթե «Tomahawk»-ը հայտնվի Ուկրաինայում, դա իրավիճակը չի փոխի։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը