copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:00 04-04-2023

Ռուսաստանը կխորացնի գործնական համագործակցությունը Չինաստանի հետ. Միշուստին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է խորացնել գործնական համագործակցությունը Չինաստանի հետ՝ երկու երկրների համատեղ զարգացմանը նպաստելու համար։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Միշուստինն ասել է Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Միշուստինն ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում ռուս-չինական համապարփակ ռազմավարական գործընկերությունը և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունները։

«Ռուսական կողմը բարձր է գնահատում համապարփակ ռազմավարական գործընկերության և ռազմավարական փոխգործակցության ռուս-չինական հարաբերությունները, մտադիր է զարգացնել բարիդրացիական հարաբերությունները Չինաստանի հետ, խորացնել գործնական համագործակցությունը և նպաստել երկու պետությունների համատեղ զարգացմանը»,- հայտնել է Ռուսաստանի վարչապետը։

Միշուստինը նաև նշել է, որ ռուս-չինական հարաբերություններն իրենց պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա են։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Չինաստանի նախագահ Սի Ծզինպինի վերջին պետական ​​այցը Ռուսաստան նոր էջ է բացել երկկողմ հարաբերություններում:

Հիշեցնենք, որ մարտի 20-22-ը Սի Ծինպինը Չինաստանի նախագահի պաշտոնում երրորդ հնգամյա ժամկետով վերընտրվելուց հետո պետական այցով ժամանել էր Ռուսաստան։ Այցի շրջանակներում կողմերի միջև փաստաթղթեր են ստորագրվել համապարփակ գործընկերության և ռազմավարական համագործակցության խորացման, ինչպես նաև մինչև 2030 թվականը ռուս-չինական տնտեսական համագործակցության առանցքային ոլորտների զարգացման վերաբերյալ։



Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել