copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 17:12 02-10-2025

Պահակը թույլ չի տվել փախչեն, 2-րդ հարկից թռել են․ Երևանի թիվ 117 հիմնական դպրոցի տնօրեն

«Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին, 7-րդ ժամին, իններորդ դասարանի որոշ երեխաներ չեն ցանկացել դասին նստել, ցանկացել են փախչել դասից, մի քանի տղա և երկու աղջիկ իջել են ներքև, պահակը թույլ չի տվել, որպեսզի փախնեն, բարձրացել են երկրորդ հարկ և այնտեղից թռել են»,- News.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Երևանի թիվ 117 հիմնական դպրոցի տնօրեն Թերեզա Ավագյանը՝ պարզաբանելով դպրոցում տեղի ունեցած միջադեպը։

«Բոլոր երեխաները գնացել են տուն, նաև այդ աղջիկը, շրջել են Քանաքեռով, նոր ժամը 6-ի կողմերը ծնողները երեխային տարել են հիվանդանոց։ Պպարզվել է, որ երեխայի կողը ջարդվել է, բայց հիմա կյանքին վտանգ չի սպառնում, երեխան գտնվում է նորմալ վիճակում, դասղեկն այցելել է նրան, մենք կապ ենք հաստատել ծնողների հետ՝ ամեն ինչ նորմալ է, նույնիսկ երեխան ցանկանում է շուտափույթ վերադառնալ դպրոց՝ դասերին։ Մյուս բոլոր երեխաները, մոտ 20 երեխա դասի նստած են եղել և նորմալ դաս են ունեցել»,- ասել է դպրոցի տնօրենը՝ հերքելով տարածված տեղեկությունը, թե ուսուցիչը բարկացել է երեխաների վրա, հրաժարվել դասը պարապել և դուրս եկել դասասենյակից։ «Այն հերյուրանքները, որ վերահսկողություն չկա դպրոցում, իրականությանը չի համապատասխանում, մեր դուռը միշտ փակ է, պահակը միշտ այստեղ կանգնած է»,- ընդգծել է դպրոցի տնօրենը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել