Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 18:05 22-07-2026

Հոգով և մարմնով ուժեղ սերունդ․ «ԶԱՐԿ» կրթական ծրագրի պատմությունն ու տեսլականը

«Զարկ» կրթական հիմնադրամը հինգ տարի շարունակ իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագիր՝ 10–17 տարեկան երեխաների համար։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Էնգիլիզյանի խոսքով՝ ծրագրի գլխավոր նպատակը հոգով և մարմնով ուժեղ, պատասխանատու և հայրենասեր սերունդ ձևավորելն է։

Այսօր «Զարկ»-ը գործում է Երևանի, Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում՝ շուրջ 600 ակտիվ սաների մասնակցությամբ։ Ծրագրի շրջանակում երեխաները շաբաթական երեք անգամ մասնակցում են մարզումների և կրթական դասընթացների, իսկ տարվա ընթացքում ներգրավվում են միջմարզային հավաքների, որակավորման քննությունների և ամառային ճամբարների։

Ծրագրի հիմքում երեք հիմնական ուղղություն է՝ ֆիզիկական պատրաստություն, ռազմամարզական կրթություն և գաղափարական դաստիարակություն։ Երեխաները ոչ միայն ամրապնդում են իրենց առողջությունն ու ֆիզիկական պատրաստվածությունը, այլև սովորում են առաջին օգնություն, տեղանքում կողմնորոշում, արտակարգ իրավիճակներում գործելու կանոններ, ինչպես նաև խորացնում են հայրենաճանաչության և հոգեբանական պատրաստվածության գիտելիքները։

«Զարկ»-ում մեծ ուշադրություն է դարձվում նաև թիմային աշխատանքի և առաջնորդական հմտությունների զարգացմանը։ Տարբեր մրցույթների, հավաքների և գործնական առաջադրանքների միջոցով երեխաները սովորում են համագործակցել, պատասխանատվություն ստանձնել և նախաձեռնող լինել։

Կրթական ծրագիրն իրականացվում է փորձառու մարզիչների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ։ Մարզիչները նախքան աշխատանքը անցնում են բազմամսյա վերապատրաստում և շարունակաբար կատարելագործում իրենց մասնագիտական հմտությունները։

Հիմնադրամը համագործակցում է մի շարք կրթական կազմակերպությունների հետ, իսկ կրթական տարվա ավարտն արդեն երկու տարի ամփոփում է «Համազարկային խաղեր» ընտանեկան փառատոնով, որը կազմակերպվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում գործող «Զարկ» Էկո ճամբարում։

«Զարկ»-ը բարեգործական և ամբողջությամբ անվճար ծրագիր է։ Այն գործում է նվիրատուների և գործընկերների աջակցությամբ, իսկ յուրաքանչյուր նոր սանի ընդգրկումը հնարավորություն է դառնում բարերարների շարունակական մասնակցության շնորհիվ։

Հիմնադրամի նպատակը ծրագրի ընդլայնումն է, որպեսզի ավելի շատ երեխաներ ստանան որակյալ կրթություն, զարգացնեն կյանքի կարևոր հմտություններ և դառնան իրենց համայնքների ու երկրի ակտիվ քաղաքացիներ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ