copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 19:07 22-07-2026

Վենեսուելայում երկրաշարժի զոhերի թիվը հասել է 5,346-ի

Վենեսուելայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 5,346-ի։ Այս մասին հայտնել է հանրապետության Ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ռոդրիգեսի հրապարակած կառավարական ամենօրյա ամփոփագրի համաձայն՝ վիրավորվել է 16,740 մարդ, 17,265 մարդ մնացել է անօթևան։ Ամբողջությամբ ավերվել է 190 շենք, 856-ը՝ ստացել է զգալի վնասվածքներ։

Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փրկվել է 6,462 մարդ, 39,567-ը բուժում է անցել բժշկական հաստատություններում։ Օգնություն է ցուցաբերվել 128,324 ընտանիքի, 23,122 մարդ տեղավորվել է 107 ժամանակավոր ճամբարներում, տուժածներին է փոխանցվել 10,964 տոննա սննդամթերք։

Հիշեցնենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել Վենեսուելայում հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան տարբերությամբ գրանցվել է ստորգետնյա ցնցումների երկու շարք՝ 7,2 և 7,5 մագնիտուդով։ Դրանց էպիկենտրոնները գտնվում էին միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Յարակույ նահանգում։ Երկրաշարժից հետո տեղի է ունեցել 1 405 հրոց (աֆթերշոկ)։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը