Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 12:33 01-10-2025

Ո՞նց իմանանք, որ հերթական անգամ Տարոն Չախոյանի կայքում մեր տվյալները չեն հայտնվի. Գեղամ Մանուկյան

«ԱԺ-ում սերվերը ամենապաշտպանված բանն է, չէ՞, բայց մի պատմություն ձեզ պատմեմ, որ դուք իմանաք ձեր գլխի, մեր գլխի գալիքը։ Հանգուցյալ Մհեր Սահակյանի միջադեպը հիշում եք։ Մհեր Սահակյանի հետ կապված միջադեպից երեք ժամ հետո Հայաստանի ամենապաշտպանված սերվերներից մեկից՝ ԱԺ սերվերից հաքերական հարձակում կասեք, թե գողություն, բայց այդ տեսանյութը հայտնվում է մի հատ կայքում։ Դա նշանակում է, որ «պրախադնոյի դվոր» է էդ սերվերը, նշանակում է ցանկացած մեկը կարա մտնի սերվերը»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, «Կիբերանվտանգության մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորը մեկ այլ օրինակ բերեց. «Բոլորդ էլ ճամփորդում եք, պատգամավորական սրահով եք գնում, վիպով կամ սովորական անցակետով, որի տեսանյութերը պաշտպանված են։ Մեկ էլ որոշում են, որ պայմանական Գեղամ Մանուկյանի մասին պետք է ասեն այսօր Գեղամը թռել է Մոսկվա, ու այդ ֆոտոները հայտնվում են էլի նույն կայքում։

Կյանքս գնաց, ԱԱԾ, ՊՊԾ, Քաղավիացիայի վարչություն, Ազգային ժողովի աշխատակազմ, մնաց բախտ բացողին դիմեմ, ասեմ՝ լավ, ո՞նց են այդ տեսանյութերը հայտնվում։ Քարը լռություն է։

Այդ բոլորը հայտնվում է MediNews կայքում, որը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանինն է»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի