copy image url
Մամուլ 11 ամիս առաջ - 07:35 30-09-2025

Ավինյանի նախագիծը հակասում է կրթության նախարարի կոնցեպտին. անտեղյակություն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամեն նոր որշման հետ հասարակությունն ավելի է համոզվում, որ ՀՀ գլխավոր կառույցները, օրինակ՝ քաղաքապետարանը, նախարարությունները, միմյանցից տեղյակ չեն։ Դա բազմիցս ապացուցվում է հակասական օրենքների նախագծեր բերելով, քննարկելով եւ ընդունելով։
Բանն այն է, որ երեկ Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հնչեցին առաջարկներ, որոնք հակասում են առկա փաստերին։
Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Այդ մասին Երեւանի քաղաքապետարանի՝ սեպտեմբերի 29-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը՝ ներկայացնելով նախաձեռնության մանրամասները:
Համաձայն նախագծի՝ առաջարկվում է 1-6-րդ դասարանի սովորողներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց հետ ունենալ միացված հեռախոսներ: Առանձին դեպքերում, երբ երեխան պետք է ստիպված բերի հեռախոսը դպրոց, այն դասերի սկզբում կհանձնվի դասղեկին, նա հեռախոսը կպահի համապատասխան պահման վայրում, եւ միայն դասերի ավարտից հետո թույլ կտրվի վերցնել այն:
7-12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում, ընդ որում՝ խոսքը միայն հեռախոսների մասին չէ. պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումներին է նաեւ վերաբերում խիստ սահմանափակումը՝ բացառապես կրթական նպատակներով եւ ուսուցչի հրահանգով ու վերահսկողությամբ օգտագործման դեպքերի: Դա կարող է շաբաթական 1-2 անգամ լինել։
Արձագանքելով նախաձեռնությանը՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց հարցը ուղարկել կարծիքի հավաքագրման, որից հետո ներկայացնել վերջնական լուծումներ:
«Դպրոցականները սկզբում որոշակիորեն մի փոքր կընդվզեն մեր որոշմանը, բայց կրթության որակի, նրանց առօրյայի եւ նույնիսկ երջանկության վրա վստահորեն այս արգելքները դրական են ազդելու», – արձագանքել էր Ավինյանը։
Տիգրան Ավինյանը գուցե տեղյակ չէ, սակայն հարկ է նրան հիշեցնել, որ ըստ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ անգամ հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցն է դարձել QR կոդ դասագրքում։ Նախարարությունը նաեւ այնպես է արել, որ սմարթֆոնը դառնա դասագրքի, աշակերտի եւ դասապրոցեսի անբաժան մի մասնիկը, ինչը հակասում է քաղաքապետարանի արած առաջարկին։
Ստացվում է, որ սկզբում Մեսրոպ Մաշտոցի նկարի բացակայությունը արդարացված էր, եւ սրտի մխիթարությունն այն էր, որ «Մաշտոցը QR է», հիմա էլ երեխաներին «զրկում են» Մաշտոցին տեսնելու գոնե այդ հնարավորությունից»։

Ամենից շատ դիտված

21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը