Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 8 ամիս առաջ - 07:17 30-09-2025

Բացառիկ. ինչու Սամվել Կարապետյանին Արմավիրի բանտից տեղափոխեցին ԱԱԾ մեկուսարան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով, երբ գործարար-բարերար Սամվել Կարապետյանին Արմավիրի քրեակատարողական հիմնարկից անակնկալ տեղափոխեցին ԱԱԾ մեկուսարան, դրան նախորդել էին լուրջ իրադարձություններ։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Արմավիրի բանտում տեղի ունեցած միջադեպն է պատճառ հանդիսացել այս անսպասելի տեղափոխության համար։ Մասնավորապես, դատապարտյալ Արման Առաքելյանը, որը հայտնի է «Գոջի» մականունով եւ բանտում է գտնվում Ռուսաստանում ադրբեջանցի սպանելու համար, որոշել է հացադուլ սկսել հենց Արմավիրի բանտում՝ ի պաշտպանություն բարերար Սամվել Կարապետյանի։ Նկատենք, որ նրա որդիները ներկայումս եւս անազատության մեջ են՝ Էջմիածնում 22-ամյա Պարգեւ Հակոբյանի սպանության քրեական գործի շրջանակում: Խուսափելու համար հնարավոր հացադուլից եւ Սամվել Կարապետյանի շուրջ դատապարտյալների համախմբումից՝ որոշվեց նրան տեղափոխել Արմավիրի ՔԿՀ-ից: «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը գործում է համեմատաբար ավելի խիստ ռեժիմով, ուստի այնտեղ գործարարի պաշտպանությամբ ներքին բունտի հավանականությունը փոքր է, մինչդեռ «Արմավիր» ՔԿՀ-ում իրավիճակը կարող էր դուրս գալ վերահսկողությունից։
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ներկայումս հայտնի է միայն այն, որ Սամվել Կարապետյանին տեղափոխել են այլ մեկուսարան, իսկ Արմավիրի բանտում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի մանրամասները դեռեւս ուսումնասիրվում են իրավապահների կողմից։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը վարույթի շրջանակում կալանավորված բոլոր անձանց իրավունքների պաշտպանության համար փաստաբանական թիմ է ձեւավորել, վճարել նրանց, որ հանիրավի բանտարկված քաղաքացիների իրավունքները պաշտպանեն մասնագետներ:
Փաստացի, գործարարի՝ եկեղեցու կողքին կանգնելու եւ քաղաքական գործընթացներին «իր ձեւով մասնակցելու» մասին հայտարարությունը իշխանությունների կողմից գնահատվել է որպես սահմանադրական կարգը վտանգող կոչ։ Սա թույլ է տալիս դիտարկել քրեական գործը ոչ միայն որպես իրավական գործընթաց, այլեւ որպես նախազգուշացում այն շրջանակներին, որոնք հրապարակայնորեն փորձում են ընդդիմադիր դիրքորոշում ձեւավորել կամ կանգնել Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին։
Այս առումով Սամվել Կարապետյանի գործը դուրս է միայն նրա անձնական պատասխանատվության դաշտից եւ դառնում է իշխանություն-եկեղեցի հարաբերությունների ու հասարակության մեջ տեղի ունեցող ավելի լայն քաղաքական հակադրության ցուցիչ։
Հիշեցնենք՝ 2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Խոսքը վերաբերում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին, որոնք կատարվել են զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական տեխնոլոգիաներով։
Ավելի վաղ Սամվել Կարապետյանը News.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, ասել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա …. Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձեւով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»։
Հենց այս հարցազրույցն էլ դարձավ քրեական վարույթ նախաձեռնելու եւ հետագայում մեղադրանք առաջադրելու հիմք»։

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին