Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 23:10 29-09-2025

Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը նոր սահմաններ չի հաստատի Ուկրաինայում

Ռուսաստանի Դաշնությունը նոր սահմաններ չի հաստատի Ուկրաինայում։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վարշավայի անվտանգության ֆորումում իր ելույթի ժամանակ, հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով The Guardian-ին։

Լրագրողները հարցրել են նախագահին, թե արդյոք նա պատրաստ է տարածքային զիջումների գնալ պատերազմը դադարեցնելու համար։ Ի պատասխան՝ նա կրկնել է, որ Ուկրաինայի սահմանները որոշվում են նրա սահմանադրությամբ։

«Ռուսաստանը նոր սահմաններ չի հաստատի Ուկրաինայում»,- ասել է Զելենսկին։

Ամենից շատ դիտված