Ներքին 11 ամիս առաջ - 19:30 27-09-2025

Մենք պատերազմ չենք ուզում, մենք արդարություն ենք ուզում․ զոհվածի մայր

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցը։ 2020 թվականի հենց այս օրը՝ վաղ առավոտյան, Ադրբեջանը սանձազերծեց լայնածավալ հարձակում՝ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։ Պատերազմը տևեց 44 օր՝ վերածվելով հազարավոր ընտանիքների ողբերգության։

Եռաբլուրում Oragir.News-ը զրուցել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Շանթ Նավոյանի մոր՝ Էլեն Նավոյանի հետ։ «Ես քիչ չեմ ապրել՝ գրեթե կես դար, ու էսօր ինձ գոնե փորձում են համոզել, որ այն ինչ ես ապրել եմ, սխալ եմ ապրել, այն, ինչ ես իմացել եմ, սխալ է եղել, այն, ինչի մասին մեր մեծերն են խոսել, մեր արժեքներն են խոսել, մեր պոետներն են խոսել, մտավորականներն են խոսել, այսօր հավասարեցվել է զրոյի»,- ասաց նա՝ շեշտելով՝ իրենք ոչ թե պարտերազմ, այլ արդարություն են ուզում։

Զոհվածի մոր խոսքով՝ պետք է արվեր այնպես, որ այս սուգը վերածվեր դասի, հպրտության, օրինակի, պարծանքի, ինչը տեղի չունեցավ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը