copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:24 16-11-2022

Մենք չենք ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել․ Փաշինյան

Հայաստանը չի ցանկանում պատերազմ հրահրել ՀԱՊԿ-ի և Ադրբեջանի միջև, վարչապետը, սակայն հուսով է, որ կառույցը կպաշտպանի դիրքորոշումը և կարձանագրի, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ՀՀ դիրքորոշումը հստակ է, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից՝ 2021 թվականի մայիսի 11-ից առաջ գոյություն ունեցած դիրքեր: Ըստ էության, միջազգային հանրությունն աջակցում է Հայաստանի այս դիրքորոշմանը:

«Մենք հույս ունենք, որ ՀԱՊԿ-ը նույնպես մեր այս դիրքորոշումը կպաշտպանի: Իհարկե, տարօրինակ է իրավիճակը, որովհետև թվում է, թե հակառակը պետք է լիներ, ՀԱՊԿ-ը պետք է պաշտպաներ հստակ, և մենք մյուս գործընկերների հետ պետք է աշխատեինք դիրքորոշում կառուցելու համար, բայց հիմա ուղիղ հակառակն ունենք: Եվ ես հույս ունեմ, որ մենք նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունենալիք ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում այս կոնսեսուսը կարձանագրենք: Սա սկզբունքային որոշում և դիրքորոշում է ՀՀ-ի համար: Ես ուզում եմ շատ հստակ լինել՝ մենք չենք ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել: Ոչ, մենք ասում ենք, որ քաղաքական դիրքորոշումը, արձանագրումը, ի՞նչ է ՀԱՊԿ-ի ընկալումը այս իրավիճակից, ինչ քաղաքական դիրքորոշում է արձանագրում ՀԱՊԿ-ն այս իրավիճակի հետ կապված, Հայաստանի համար չափազանց կարևոր է»,- ասաց Փաշինյանն ու հավելեց, որ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ և Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերությունների ապագայի նկատմամբ կախված է հենց այդ դիրքորոշումից:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի