copy image url
Մամուլ 11 ամիս առաջ - 08:30 27-09-2025

Իշխանությունը ռեկորդ է սահմանել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեկ անձից կատարվող գնումների քանակով, որն ինքնին կոռուպցիայի բուն է, այս իշխանությունը վաղուց է ռեկորդ սահմանել: Առհասարակ, գնումների ոլորտում խայտառակ խախտումներ ու չարաշահումներ կան` նորաստեղծ կազմակերպությունները միլիոնանոց տենդերներ են շահում, իշխանությանը փոխկապակցված անձինք են հաղթողները, անիմաստ ծախսեր ու վատնումներ են արվում: Իշխանափոխությունից հետո այս ոլորտում կատարված չարաշահումների հիմքով, թերեւս, հազարավոր վարույթներ են հարուցվելու, եւ մեծ թվով մարդիկ են պատժվելու:
Բայց կա նաեւ մեկ ուրիշ երեւույթ` տենդերը շահած կազմակերպությունները համատարած խախտում են պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարումը, ձախողում են ժամկետները եւ աշխատանքների կեսից սկսում են վերանայել պայմանագրերի պայմանները: Եթե իրենց յուրային ընկերություն չէ, դադարեցնում են պայմանագիրը, եթե յուրային է, լրացուցիչ գումար են հատկացնում, որ աշխատանքներն ավարտին հասցնի:
Վերջերս, օրինակ, Երեւանի երկու վարչական շրջաններում 2 պայմանագիր է լուծարվել: Մեկը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Պարույր Սեւակի անվան պուրակի բարեկարգման պայմանագիրը, որը կնքվել է «ՄԻԿՊՐՈ» ՍՊԸ-ի հետ, մյուսը՝ Արաբկիր վարչական շրջանի նստարանների, արհեստական գորգերի, աղբարկղերի եւ ցայտաղբյուրների ընթացիկ վերանորոգման աշխատանքների կատարումը` «ԱՆԺ» ՍՊԸ-ի հետ»:

Ամենից շատ դիտված

21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը