copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 10:34 26-09-2025

Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները համագործակցության հուշագիր են ստորագրել

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ու Նորվեգիայի շրջակա միջավայրի և կլիմայի նախարար Անդրեաս Էրիկսենը համագործակցության հուշագիր են ստորագրել Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Այս հուշագիրը նոր էջ է բացում Հայաստանի և Նորվեգիայի միջև հարաբերություններում՝ հատուկ ուշադրություն դարձնելով կենսաբազմազանության պահպանությանը։

Համագործակցությունը նախատեսում է տեղեկատվության և փորձի փոխանակում, մասնագետների և պաշտոնյաների փոխայցելություններ, ինչպես նաև համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացում։

Սա մեզ հնարավորություն կտա ավելի արդյունավետ իրականացնել կենսաբազմազանության պահպանության քաղաքականությունը, ներդնել Նորվեգիայի փորձը և համատեղ ուժերով առաջ մղել այն օրակարգերը, որոնք բխում են Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակից։
Այս փաստաթուղթը ոչ միայն գործնական ծրագրերի հիմք է դնում, այլև խորացնում է մեր երկրների միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները։

Հայաստանը բարձր է գնահատում Նորվեգիայի առաջնորդությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարում, անտառների և կենսաբազմազանության պահպանության ոլորտում, ինչպես նաև պլաստիկի աղտոտման դեմ գլոբալ գործընթացում ունեցած առանցքային դերը։

Վստահ եմ, որ մեր համատեղ քայլերը կնպաստեն ոչ միայն երկու երկրների ընդհանուր նպատակների իրականացմանը, այլև գլոբալ կայուն զարգացման մեծ գործընթացին»,- գրել է Մաթևոսյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել