Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 09:47 26-09-2025

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու մարդատար «Գազել»-ը. կա 11 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի ժողովրդին հայտնի «ատոմակայանի» խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ու մարդատար «Գազել»-ը:

Վթարի հետևանքով 11 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Արմավիր բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ «Գազել»-ը մասնավոր է և դաշտ էր տեղափոխում խաղող հավաքողների:

«Mercedes»-ի վարորդը ծառայում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: