copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 22:00 25-09-2025

Նույն անցքից են նայում աշխարհին ՆՓ-ն, ՎՊ-ն ու ԱԼ-ն

Մոսկվայում անցկացվում է «Համաշխարհային ատոմային շաբաթ» համաժողովը, որն անցնում է «Նոր տեխնոլոգիական կարգից դեպի նոր աշխարհայացք» խորագրով։

Սեպտեմբերի 25-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին: Համաժողովը, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-28-ը, նվիրված է Ռուսաստանի ատոմային արդյունաբերության 80-ամյակին։ Ֆորումին ռուսներից զատ մասնակցելու են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, ինչպես նաև ներկայացուցիչներ Իրանից, Ուզբեկստանից, Եգիպտոսից, Նիգերից և որոշ մասնագիտացված կազմակերպություններից։ Համաժողովի օրակարգը, դրա շրջանակում նախատեսված միջոցառումները, ինչպես նաև մասնակիցների շրջանակը խոսուն վկայություն է, թե ինչպես է աշխարհն արձագանքում ռուսական օրակարգին, և ովքեր են Ռուսաստանին հարգում։

Ուշագրավ է համաժողովի խորագիրը՝ «Նոր տեխնոլոգիական կարգից դեպի նոր աշխարհայացք»։ Այսպիով ակնարկում են, որ մասնակիցներին, մասնավորապես՝ Փաշինյանին, Պուտինին, Լուկաշենկոյին միավորում է կամ կարող է միավորել աշխարհայացքը։

Աշխարհայացքի ի՞նչ ընդհանրություն ունեն Փաշինյանը, Պուտինն ու Լուկաշենկոն։

ԽՍՀՄ-ի կողմից ատոմային տեխնոլոգիաների յուրացումն ու զենքերի ստեղծումը Երկրորդ աշխարհամարտից հետո այս երկիրն իրապես դարձրեցին գերտերություն։ Հետագայում ատոմային զենքեր ու տեխնոլոգիաներ ունեցան բազմաթիվ այլ երկրներ։ Չնայած՝ Սառը պատերազմում ԽՍՀՄ պարտությունից ու կործանումից հետո Ռուսաստանը ատոմային տերություն է մնում, սակայն չունի այն միջազգային դերն, ինչ ուներ Խորհրդային կայսրությունը։

Այս առումով՝ Մոսկվայում կազմակերպված ատոմային շաբաթը Խորհրդային երբեմնի ազդեցության մասին նոստալգիա է։ Այսպիսով հիշեցնում են աշխարհին, որ չնայած հիմա Ռուսաստանը աշխարհում մերժված, չհարգված երկիր է, հայտնվել է կործանման եզրին, սակայն նախկինում գերտերություն էր։

Լավատեսները ենթադրում են, որ առաջիկայում ՌԴ-ն կընդունի պարտությունն ու կդառնա սովորական եվրասիական փոքր պետություն, համեստ հավակնությամբ ու ողջամիտ աշխարհայացքով։ Այս համաժողովն էլ գումարել են, որ աշխարհին հայտնեն իրենց ցանկության մասին։ Իսկ Փաշինյանին էլ հրավիրել են հաշվի առնելով նրա կապերը Մակրոնի ու Թրամփի հետ, որ Փաշինյանը նրանց փոխանցի Մոսկվայի նոր աշխարհայացքի մասին։

Մեկ այլ վարկած կա, ըստ որի՝ Փաշինյանն այս այցով ցույց է տալիս, որ հակաքաղաքակրթական ճամբարի հավատարիմ զինվոր է, եղել ու մնում է ֆորպոստի վարչապետ, ռուսական շահերը գերադասում է ազգայինից, Պուտինի հավատարիմ զինակիցն է, ինչպես Լուկաշենկոն։ Այսինքն՝ նոր աշխարհայացքի դիտակետը Կրեմլի աշտարակն է։ Կրեմլի աչքով են աշխարհին նայում ոչ միայն ռուսներն, այլև Փաշինյանն ու Լուկաշենկոն։

Նկատենք, որ այս օրերին Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, որին չեն մասնակցում Փաշինյանը, Լուկաշենկոն, Պուտինը։ Սա ևս աշխարհայացքի ընդհանրության ցուցիչ է։ Պուտինը չի մասնակցում, քանի որ նրան կկալանավորեն Ուկրաինայում կատարած հանցագործությունների համար։ Լուկաշենկոն ևս վախենում է նման տեղերից։ Իսկ Փաշինյանը ՄԱԿ ԳԱ նստաշրջանին չմասնակցելով ու Մոսկվա գնալով, կրկին հարվածի տակ է դնում պետությունն ու ժողովրդին, իրավունք տալով ՌԴ-ին կրկին առուծախի առարկա դարձնել ՀՀ շահերը։

Կարճ ասած՝ Փաշինյանին, Պուտինին, Լուկաշենկոյին միավորում է ռուսական օրակարգը, նրանք նույն անցքից են նայում աշխարհին, հակաժողովրդավարական, հակաքաղաքակրթական պատկերացումներ ունեն։ Այսինքն՝ սին են Փաշինյանի մեծ-մեծ խոսքերը անկախության, ժողովրդավարության մասին։ Ու քանի դեռ Փաշինյանը ցուցադրաբար սատարում է Պուտինին, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի, սահմանները չեն բացվի, Թրամփի ուղին չի աշխատի, իսկ հայ ժողովուրդը դարձյալ կհայտնվի խոցելի վիճակում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
13:22 Մեր պետության ներքին uպառնալիքը նիկոլիզմն է. հետևաբար պետք է կենտրոնանալ նրա դեմ պայքարելու վրա, այլ ոչ թե շեղվել այս գլխավոր օրակարգից․ Շարմազանով