Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 14:41 25-09-2025

Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած քաղաքացին գիտակցության է եկել․ նա հարցաքննվել է

Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած տուժած քաղաքացին գիտակցության է եկել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից՝ նշելով.

«Քննիչը նրան հարցաքննել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 23։52-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կան 2 զոհ, 1 վիրավոր։

Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Վիրավորում ստացած անձը Արծրուն Գալստյանն է:

Ամենից շատ դիտված