copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 23:04 22-09-2025

«Հունիսի 12-ի» գործով Տիգրան Կլեկչյանի վարչական հսկողությունը վերացվեց. Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Այսօր «հունիսի 12-ի գործով» հերթական դատական նիստն էր։ Նախորդ դատական նիստից օրեր անց պաշտպանյալներիցս մեկը՝ նախկին քաղբանտարկյալ Տիգրան Կլեկչյանը, ծանր կաթված էր ստացել, ինչն ազդել էր նրա շարժունակության վրա։

Դատական նիստում միջնորդեցինք վերացնել Տ. Կլեկչյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողությունը, որպեսզի նա այլևս ստիպված չլինի շաբաթը մեկ այցելելու Պրոբացիայի ծառայություն։ Լսելով կողմերի կարծիքը (մեղադրող դատախազը չառարկեց)՝ դատարանը բավարարեց մեր միջնորդությունը։

Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 3-ը, որովհետև 16 մեղադրյալներից մեկի փաստաբանը՝ վարույթին մասնակցող միակ հանրային պաշտպանը, ներգրավվել է վարժական հավաքի։

Զորակոչվածներին՝ անփորձանք ծառայություն, հիվանդներին՝ առողջություն, քաղբանտարկյալներին էլ՝ ազատություն»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից