copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 17:58 21-09-2025

Հայաստանս, ինչ-որ մեկի համար դու արդեն չորրորդն ես, բայց ինձ համար շարունակում ես մնալ իմ միակ ու ամենակարևոր սերը. Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը.

Բարև Հայաստանս... Ո՞նց ես...

Շուրջդ էլի աղմուկ է... ճառեր, ուղերձներ, կենացներ, «կեցցե՜ներ»… Ծնունդդ են նշում... Շնորհավորում են...

Ինչ որ մեկի համար դու արդեն չորրորդն ես, բայց իմ համար շարունակում ես մնալ իմ միակ ու ամենակարևոր սերը...

Գիտեմ, որ հոգնել ես...
Հոգնել ես քո նշանակովի հարուստներից ու ինքնանշանակ աստղերից: Հոգնել ես քո լռող գիտնականներից ու գոռացող տգետներից: Հոգնել ես քեզ «բուժող» կառավարիչներից և հիվանդացնող «բժիշկներից»: Հոգնել քեզ «փրկողներից»...

Իսկ քեզ ընդամենը պետք է, որ երեխաներդ առողջ ու գրագետ մեծանան, երիտասարդներդ ընտանիք կազմեն ու արժանապատիվ աշխատանք ունենան, տարեցներդ լինեն հոգատարությամբ շրջապատված և չանտեսված:

Քեզ ընդամենը պետք է, որ քեզ այլևս չխաբեն... ու մի քիչ էլ սիրեն: Սիրեն ոչ թե հերթական ու չորրորդի պես....այլ...

Սիրեն միակի պես... Միակ Հայաստանի պես...
Շնորհավոր ծնունդդ, իմ միակ... Իմ եզակի... Իմ Հայաստան:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ