copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 11:59 21-03-2026

Սամվել Կարապետյանը շարունակելու է հոգ տանել իր ժողովրդի մասին, բայց ուզեք, թե ոչ` արդեն վարչապետի պաշտոնում․ Ռուբեն Մխիթարյան

Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը։

«Ո՞վ արեց, որ արցախցին այսօր անտուն ու փախստական է։

Ո՞վ էր այն իշխանությունը, որի ձախողումների, անգործության ու սխալ որոշումների հետևանքով մարդիկ կորցրեցին իրենց տունը, հողը, անվտանգ կյանքը։

Այսօր փորձում եք բարոյականության դաս տալ, խոսել հայրենասիրությունից ու նվիրատվությունից՝ մինչդեռ իրականում չեք պատասխանել ամենակարևոր հարցին՝ ձեր մեղքի բաժինը որտե՞ղ է այս ողբերգության մեջ։

Ավելին ասեմ։ Հայրենասիրությունը չափվում է ոչ թե ցուցադրական կոչերով, այլ կոնկրետ գործով։ Երբ մարդիկ բառերով էին զբաղված, եղել են մարդիկ, ովքեր լուռ գործ են արել։

Այդ մարդկանցից մեկը հենց Սամվել Կարապետյանն է՝ մարդ, ով տարիներ շարունակ կառուցել է
կյանքեր փրկող հիվանդանոցներ, համալիրներ, ենթակառուցվածքներ,
աջակցել է հազարավոր ընտանիքների՝ առանց աղմուկի ու ցուցադրության։

Դա է իրական բարերարությունը, Ոչ թե ֆեյսբուքյան կոչերով ուրիշների գրպանը մտնելը։

Դուք ասում եք՝ տվեք ձեր ունեցվածքի տասանորդը։ Լավ, բայց նախ պատասխան տվեք՝ ինչո՞ւ այդ վիճակին հասավ երկիրը,

ինչո՞ւ մարդիկ ստիպված եղան թողնել իրենց տունը, և ինչո՞ւ հիմա փորձում եք այդ նույն մարդկանց ողբերգությունը օգտագործել՝ քաղաքական էժան միավորներ հավաքելու համար։
Հայրենասիրությունը PR չէ։ Բարերարությունը պահանջ չէ։

Եվ առավել ևս՝ դա ուրիշներին մատ թափ տալով չի իրականացվում։

Ուստի՝ մինչև ուրիշներից գումար պահանջելը, նախ պատասխանատվություն կրեք ձեր արածների համար։

Հակառակ դեպքում ձեր բոլոր այս կոչերը ընկալվում են մեկ ձևով՝ որպես կեղծ բարոյականություն և քաղաքական հաշվարկ։

Իսկ Սամվել Կարապետյանը շարունակելու է հոգ տանել իր ժողովրդի մասին, բայց ուզեք, թե ոչ` արդեն վարչապետի պաշտոնում։

Մենք այլևս թույլ չենք լինելու, Սամվել Կարապետյանը լինելու է մեր հաջորդ Վարչապետը, ունենալու ենք ուժեղ տնտեսություն և խաղաղություն»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից