copy image url
Մամուլ 11 ամիս առաջ - 08:15 20-09-2025

Սրբազանները բանտում էլ են մթնոլորտ փոխել․ Հրապարակ

Մոտ երեք ամիս է, որ ԱԱԾ մեկուսարանի նույն խցում կալանք են կրում Միքայել եւ Բագրատ սրբազանները։ Նրանք ոչ միայն պատվով կրում են իրենց «խաչը» եւ պարբերաբար ուղերձներ հղում ազատության մեջ գտնվողներին, այլեւ հոգեւոր մթնոլորտ են ձեւավորել կալանավայրում։ Ճիշտ է, ԱԱԾ մեկուսարանը համարվում է ամենախիստը, եւ կալանավորների շփումները հասցված են նվազագույնի, բայց, միեւնույն է` սրբազանների բարեպաշտ կերպարը պատերից էլ է թափանցում: Սրբազանների հանդեպ մեծ ակնածանք կա նաեւ կալանավայրի աշխատակիցների շրջանում:

Բագրատ սրբազանի այցելությունները փակ են, եւ նրան միայն փաստաբաններն են այցելում, իսկ Միքայել սրբազանի մոտ ամեն օր այցելուներ են գնում` պատգամավորներ, հարազատներ: Երբ նրան հարցնում են, թե ինչի կարիք ունի, ինչով օգտակար լինեն, նա միայն գրքեր է խնդրում, ընդ որում` սկզբում անգլերենով գրքեր էր խնդրել, վերջերս իտալերեն գրքեր է խնդրել, քանի որ ժամանակին մոտ 2 տարի ապրել է Իտալիայում, Մխիթարյան միաբանությունում եւ հրաշալի տիրապետում է իտալերենին: Այցելուները վստահեցնում են, որ սրբազանների «դուխը» տեղն է, չնայած այցելուներից մեկը մեզ փոխանցեց, որ Միքայել սրբազանը չի կարողանում թաքցնել իր վիրավորանքը կատարվածից։ Սրբազաններն ամեն օր մեկժամյա զբոսանքի են դուրս գալիս մեկուսարանի հատուկ տարածք, որտեղ Բագրատ սրբազանը մարզվում է, իսկ Միքայել սրբազանն իր նշանավոր քայլվածքով ճեմում է:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին