copy image url
Մամուլ 11 ամիս առաջ - 07:15 20-09-2025

ՔՊ-ի կեղծիքներից անցել է 3 տարի. քննությունը գնում է, նոր կեղծիքի ռիսկերը` ավելանում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, տեղի է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության 7-րդ հերթական համաժողովը, որտեղ ձեւավորվելու է իշխող քաղաքական ուժի նոր ղեկավար կազմը։ Համաժողովին մասնակցում են շուրջ 1000 պատվիրակներ, որոնք ընտրելու են 42 թեկնածուներից 20-ին՝ որպես կուսակցության վարչության անդամներ։ Նոր վարչության ընտրությունից հետո, ըստ կանոնակարգի, կընտրվի նաեւ կուսակցության նախագահը։
Սակայն ՔՊ համաժողովը բովանդակային առումով լուռ հեղափոխություն է հենց կուսակցության ներսում։ Իշխող ուժը կարծես մերժում է իր նախկին «ես»-ը՝ հրաժարվելով նախկին խորհրդանիշներից, ավանդական լեզվամշակույթից ու նույնիսկ գաղափարական գծից։
Նորացված ՔՊ-ի ծրագրի հիմքում դրված է «Իրական Հայաստան» գաղափարական մոտիվը։ Սակայն այս մոտիվի ներքո ոչ թե զարգացվում է ՔՊ-ի նախորդ քաղաքական գիծը, այլ փաստացի մերժվում է։ Օրինակ՝ կուսակցության կանոնադրությունից հանվել է Արարատ լեռան նկարագրությունը, որը նախկինում զարդարում էր կուսակցության լոգոն ու դիտվում էր որպես ազգային տեսլականի խորհրդանիշ։
Այժմ, ըստ նոր տարբերակի, կուսակցության պատկերանշանում միայն երկու ձեռքերի սեղմումն է մնացել։ Կուսակցության ծրագիրն էլ գլխիվայր է` համեմատած նախորդ ծրագրին: ՔՊ-ն սեփական անցյալի փլատակների վրա նոր ճարտարապետություն է կառուցում։
Հիշեցում անցյալից
Ընտրակեղծիքները մերժող ՔՊ-ի նախորդ վարչության ընտրությունները խայտառակությունով ուղեկցվեցին, որը բացահայտեց «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2022 թվականի նոյեմբերի 2-ին։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ կուսակցության վարչության ընտրությունները կեղծվել էին, որի վերահաշվարկից հետո վարչության կազմից դուրս մնացին ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը։ Նրանց փոխարեն վարչության կազմ անցան Արսեն Թորոսյանը եւ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
Հրապարակել էինք, որ սկանդալը թիմի ներսում պայթեցրել էր Արսեն Թորոսյանը, որը կուսակցականներից մեկի` Տրդատ Սարգսյանի համակարգչում տեսել էր «ընտրական ցուցակ», որտեղ գրված էր՝ ով պետք է անցնի վարչության կազմ, ով՝ ոչ։ Թորոսյանը լուսանկարել էր այդ ցուցակը եւ պահանջել վերահաշվարկ, իսկ հետո սկսել էր բողոքարկել բոլոր հնարավոր մակարդակներով։
Հիշեցնենք, որ սա այն նույն կուսակցությունն է, որը տարիներ շարունակ քննադատել է ընտրակեղծիքներն ու լցոնումները, հիմա նույնն է անում` իր իսկ թիմի ներսում: Իսկ ԱԱԾ-ն 2022-ից մինչ օրս քննում ու քննում է այս գործը»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին