Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 13:18 19-09-2025

Կես դար թուրքերի հետ ապրած մարդ եմ, ես գիտեմ՝ ինչ են նրանք․ հեքիաթներին չեմ հավատում․ արցախցի

«Ոչ մի բանի հետ չի կարելի համեմատել․ մարդիկ ամեն ինչ կորցրել են։ Չեմ կարողանում մի լավ բան ասել, որ թեթևացնի։ Հոգեբանական խորհուրդներ են տալիս, բայց ինձ վրա ոչինչ չի ազդում։

Քույրս, քեռորդիս թողել եմ այստեղ։ Սաղ մերն են այստեղ, ուրիշ մարդ չկա։ Ով կյանքը տվել է հայրենիքի համար, սուրբ մարդիկ են։ Մարդու կյանքը մի անգամ է տրվում, իսկ այստեղ տեսեք՝ ինչքան 18-20 տարեկան տղաներ կան։ Շատ դժվար է։ Երբ գալիս եմ Եռաբլուր, հետո ամիսներով չեմ կարողանում ինձ տիրապետել»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախից բռնի տեղահանված քաղաքացին։

Հարցին՝ հույս ունե՞ն, որ մի օր կվերադառնան Արցախ, նա պատասխանեց․ «Ասեմ՝ ես արդեն այն տարիքում եմ, որ հեքիաթներին չեմ հավատում։ Դա հեքիաթ կլինի, եթե վերադառնանք։ Որքան մտածում եմ՝ չեմ պատկերացնում, թե ոնց պիտի լինի։ Կես դար թուրքերի հետ ապրած մարդ եմ, ես գիտեմ՝ ինչ են նրանք։ Չեմ հավատում։ Ճիշտ է, կարող եմ ասել՝ գուցե մի օր պայծառ լինի, ամեն ինչ կգնա իր հունով, բայց եթե անկեղծ պատասխանեմ՝ ես չեմ հավատում»,– Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախից բռնի տեղահանված քաղաքացին։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել