copy image url
Մամուլ 11 ամիս առաջ - 08:20 19-09-2025

ՀԷՑ-Ի «հարցը» կքննվի դեկտեմբերին. Հրապարակ

ՀԷՑ-ը խլելու վերաբերյալ ՔՊ մեծամասնության ընդունած օրենքների սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանում կքննվի դեկտեմբերի 16-ին՝ գրավոր ընթացակարգով։ Օրենքը ՍԴ-ում վիճարկելու դիմումը ներկայացրել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները։ Խոսքը ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու եւ նրան լայն լիազորություններ վերապահելու փոփոխությունների փաթեթի մասին է։ Դիմումատուները միջնորդել են, որ դիմումը վարույթ ընդունելու որոշմամբ կասեցվի նաեւ օրենքի գործունեությունը՝ մինչեւ ՍԴ-ի կողմից վերջնական ակտ կայացնելը: Հուլիսի 11-ին ներկայացված դիմումը վարույթ ընդունելու որոշումը ՍԴ-ն կայացրել է 2 ամիս անց՝ սեպտեմբերի 16-ին՝ աշխատակարգային որոշմամբ, սակայն միջնորդությունը չի բավարարվել։ Գործով զեկուցողը ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանն է

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին