Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 18:11 18-09-2025

Փնթի մոնտաժ էր․ Հ1-ը Տեր Արամի սկանդալային հարցազրույցը խմբագրե՞լ է

Հանրային հեռուստաընկերությունը խմբագրել է Հովհաննավանքի համալիրի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանայի հարցազրույցից այն հատվածը, որտեղ նա անդրադարձել է զոհվածների ընտանիքներին։

Օրեր առաջ Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանան «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդմանը ընթացքում ներկայացրել է իր կարծիքը եկեղեցում տիրող խնդիրների մասին և իր և Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հետ ունեցած տարաձայնությունները։ Վերջինս, բացի հոգևորական լինելուց, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի քրոջորդին է։

Հարցազրույցը լայն արձագանք գտավ թե՛ հանրության, թե՛ հոգևորականների շրջանում։ Որոշ մեկնաբաններ քահանային համեմատեցին Հիսուսի 12 աշակերտներից Հուդայի հետ, հիշեցնելով 30 արծաթի դիմաց ուրանալու պատմությունը։

Oragir.News-ն առանձնացրել է ամենաակնառու դրվագներից մեկը, որտեղ քահանան խոսում է զոհվածների ու նրանց ընտանիքների մասին, սակայն խոսքը կիսատ է մնում, ենթադրաբար, այն խմբագրվել է Հ1-ի ղեկավաության ցուցումով․

«Նույնը կարող եմ ասել՝ ինքը առհասարակ վերաբերմունք չի ունեցել որպես առաջնորդ իր շրջանի, իր հովվության, օրինակ՝ զոհվածների ը․․․․․․ (խմբագրում՝ 20:45)… Գիտեք ինչ… (խմբագրում՝ 20:51)»։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Հանրային հեռուստաընկերությունը թույլ չի տալիս եթերում հնչեցնել զոհվածներին և նրանց ընտանիքներին վերաբերող մտքեր։ Ենթադրելի է, Հ1-ը կտրել է հարցազրույցի այդ հատվածները, քանի որ չէին համապատասխանում Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը։ Եթե այդպես է, ապա կարելի է ասել, որ Հ1-ում արդեն գրաքննություն է կիրառվում։

Քաղաքագետ Ստեփան Դանելյանը նույնպես անդրադարձել է այս դրվագին՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․

«Հարգելի Տեր Արամ, սպասում եմ Ձեր մեկնաբանությանը և վերաբերմունքին այն մասին, թե ինչո՞ւ է Ձեր խոսքից հանվել այդ հատվածը»։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու համար դիմեց Հանրային հեռուստաընկերությանը, որտեղից, սակայն, նշեցին, որ իրենք միայն պատասխանում են գրավոր հարցերին։

Ամեն դեպքում՝ Oragir.News-ն ակնկալում է, որ հարկատուների միջոցներով գործող Հ1-ը հրապարակավ կպատասխանի հանրությանը հուզող հարցին, թե ի՞նչ է կտրվել Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանայի խոսքից, այն հակասո՞ւմ էր «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը, թե՞ Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատություն էր։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի