copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 15:12 24-10-2025

Իմ և Աստծո խոսակցության մեջ պարտադիր չէ, որ ինչ-որ մեկը վեղար հագնի․ այնպես չէ, որ Տեր Արամի կողմնակիցն եմ

Խորհրդարանում այսօր լրագրողները հարց ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք պատրաստվո՞ւմ է մասնակցել կիրակի Հովհաննավանքում մատուցվելիք պատարագին, ինչին ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց՝ արդեն ասել է, որ չի մասնակցելու:

«Ես նման պլաններ չունեմ: Վարչապետը հայտարարել է, որ մասնակցելու է: Միշտ չի, չէ՞, որ որտեղ վարչապետը գնում է, ես էլ եմ գնում»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ արդյո՞ք նրա չգնալը նշանակում է չաջակցել վարչապետին, Սիմոնյանը տվեց բացասական պատասխան:

«Չէ, իհարկե, չի նշանակում: Մենք իրար հետ չենք համաձայնեցնում՝ ով որ եկեղեցի է գնում: Աջակցել-չաջակցելու բան չկա: Ով որտեղ է արտահայտում իր հավատքը, դա ոչ ոքի չի վերաբերում: Հավատքը, քրիստոնեությունը ոչ մեկի մենաշնորհը չեն, ես որտեղ կուզեմ, կաղոթեմ:

Իմ և Աստծո խոսակցության մեջ պարտադիր չէ, որ ինչ-որ մեկը վեղար հագնի, բիզնեսներ ունենա, տարբեր տեղեր կապեր ունենա և իրեն գործարարի պես պահի»,- պարզաբանեց ԱԺ նախագահը՝ հորդորելով քաղաքական դաշտ չտանել իր որոշումը:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինչպես է նա գնահատում Հովհաննավանքի տարածքում տեղի ունեցած միջադեպը, երբ Ստեփան Ասատրյանի՝ նախկին հոգևորական Տեր Արամի աջակիցները սպառնում ու վիրավորում էին լրագրողներին։

«Ով վիրավորել է, վատ բան է արել, անընդունելի է։ Այնպես չէ, որ ես Տեր Արամի կողմնակիցն եմ, սա պրոցես է, որին հետևում եմ որպես քաղաքացի, որպես հավատացյալ»,- ասաց նա։

Սիմոնյանի խոսքով՝ այն, ինչ կատարվում է եկեղեցում, ի ցույց է դնում այն խնդիրները, որոնք վաղուց կան և որոնք պետք է լուծվեն։


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը