copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 23:35 17-09-2025

Թրքամետները ընտրություններին ընդառաջ անցնելու են գրոհի. Արցախի ԱԺ պատգամավոր

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը.

Թրքամետները ընտրություններին ընդառաջ անցնելու են գրոհի և շատ դեպքերում բացահայտ ասելու են․

«Հա, Թուրքիային ու Ադրբեջանին հանձնվելով է մեր փրկությունը, քանի որ Ռուսաստանը մեզ դավաճանել է։ Էդ ռուսներն են մեղավոր, որ մենք թրքամետ ենք։ Պաշտպանեին Հայաստանը, մենք էլ թուրքի քոծ չէինք դառնա»։

Եթե մտածում եք, որ էս թեզը չի աշխատելու, չարաչար սխալվում եք։ Այն սիրուն փաթեթավորվելու է և խաղաղության սոուսի հետ տաք-տաք մատուցվելու։

Տակը մտնելու են Նիկոլից սկսած մինչև վերջին օգտագործման պրոպագանդիստը։ Ով էլ հանրային դեմք չի, խոսելու է այդ մասին բիսետկում, աշխատավայրում, անգամ սիրուհիներին է հրահանգվելու իրենց փողերով առած սալոններում էս թեման վառել։

Նիկոլը այս թեմայով իրենից կախում ունեցող ցանկացածին պայթացնելու է, նրա թուլեքն էլ նույնը անելու են իրենց պնակալեզների հետ։

Այնպես որ, եթե ձեր մոտ էս թեման վառող ինչ-որ մեկին տեսնեք, ով թեկուզ ասում է՝ «հորս արև, ես նիկալական չեմ», իմացեք՝ դեմտ երկու կոպեկանոց թուրքի գործակալ է։ Ուզում է լինի թաղի լավ տղա, անկախական ներկայացող, թե հարյուր տարվա քաղաքականությամբ չզբաղվող մարմնավաճառ։

Խոսացրու սրան, բերնի գյոլն իմացի, ֆիքսի ու անցի առաջ։
Սրանք անուն առ անուն պիտի հիշվեն...

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին