Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:30 17-09-2025

Թրամփը WhatsApp ունի՞, որ Նիկոլն էլ համարն ունենա․ հարցում

«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի խոսքով՝ ՀՀ ոչ մի ղեկավար ԱՄՆ նախագահի հետ այնքան լավ հարաբերություն չի ունեցել, որքան Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Թրամփի հետ։ Վերջինս կարևորում է այն, որ փաստաթուղթը որևէ մեկին չի պարտադրվել. «Փաշինյանը Թրամփի WhatsApp-ի համարը ունի. ՀՀ ոչ մի ղեկավար նման հարաբերություն չի ունեցել»:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանն ունի Թրամփի WhatsApp-ի համարը»։

Հարցվածների մեծ մասը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ դժվար թե Թրամփը WhatsApp-ից օգտվի:

«Դժվար»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ «Կարա լինի, բայց վապշե քաղաքային հեռախոսներով են խոսում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ «Չգիտեմ, պիտի՞ ունենար, չգիտեմ իրանք փոխանակվում են համարներով, եթե անգամ ունի հպարտանալու բան չի»,- ասաց նա։

«Թրամփին WhatsApp ունի՞, որ էդ էլ համարն ունենա, եսիմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասերը՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված