copy image url
Միտք Ներքին 11 ամիս առաջ - 17:41 17-09-2025

Ջուխտակ վանքի մոտ շնչելն անհնար է, գարշահոտը խեղդում է․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դիլիջան քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ ճանապարհի աջ կողմում, անտառապատ բլրի լանջին հառնում է Ջուխտակ վանական համալիրը։ Այն բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր, ինչպես նաև վերջինների շուրջ տարածված գերեզմանոցից։ Եկեղեցիների պատերին կան արձանագրություններ, որոնցում հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1201 թվականին։ Պատմական, հոգևոր նշանավոր այդ կթողոները պահպանվում են պետության կողմից, սակայն․․․

«Քո Դիլիջան»-ը ֆեյսբուքյան էջում «Անահիտ արտ» օգտատերը գրել է․ «Հարգելի դիլիջանցիներ։ Եթե նկատել եք, Ջուխտակ վանքերին կից տարածքում կենդանիներ են պահում։ Նախկինում դրանք քիչ էին ու այդքան սուր գարշահոտ չէր փչում, այժմ այնտեղ գտնվելը խիստ տհաճ է՝ գոմաղբի ծանր հոտի պատճառով։ Ո՞վ պիտի հետևի ճարտարապետական հուշակոթողի շուրջ մաքրություն և անտառի թարմ օդը պաշտպանելու հարցը կարգավորելուն։ Ի վերջո, այնտեղ զբոսաշրջիկներ շատ են այցելում և անհարմար է նաև այդ առումով։ Գուցե արժե կենդանիներ պահող մարդկանց առաջարկել իրենց կենդանիներին հեռացնել այլ վայր և տարածքը մաքրել նման փնթիությունից, գոմերն ու իրենց կացարանը դեմոնտաժ անեն, տեղափոխեն այլ վայր։ Ինձ հուզում է այս հարցը, իսկ ձե՞զ։ Հ.Գ. Շների մասին էլ ասել ավելորդ չէ, որոնք արդեն մի քանիսն են (առաջ մեկն էր) ու ազատ արձակած, որոնք քիչ է մնում հոշոտեն՝ թե փորձես մոտենալ աղբյուրին»։
Դիլիջանցիներն ասում են, որ Ջուխտակ եկեղեցիների մոտ շնչելն անհնար է, գոմաղբից տարածվող գարշահոտը խեղդում է»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում